ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը երդվեց
09.04.2013,
12:20
ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը, ով երկրորդ անգամ է ստանձնում այս պաշտոնը, երդվեց անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը, ով երկրորդ անգամ է ստանձնում այս պաշտոնը, երդվեց անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները։
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:-0-