ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերը

ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կյող-Բիզոյի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հայաստանում UNDP աշխատանքը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Ուրախ եմ, որ պետք է համագործակցենք կարևոր ծրագրերի իրականացման գործում: Մենք կարևորում ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում և վերջին 20 տարում համատեղ իրականացված ծրագրերը հաջողված ենք համարում»,- հայտնել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը խոսել է նշված ծրագրերի արդյունավետության մասին, մանրամասներ ներկայացրել դրանց ընթացքի վերաբերյալ:

Կյող-Բիզոն իր հերթին հավաստիացրել է, որ ձևավորված բարձր մակարդակի համագործակցության շրջանակում ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը կշարունակվեն: Նա նշել է, որ տարածաշրջանում Հայաստանը տնտեսական բավական լավ ցուցանիշներ է արձանագրում և բարձր է գնահատել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ 1992 թվականից Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի շրջանակում ծավալվող աշխատանքներին ու համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ: Այդ համատեքստում կողմերը կարևորել են համատեղ իրականացվող հազարամյակի զարգացման նպատակներին ուղղված ծրագրի, ինչպես նաև «Կանոնակարգիչ գիլյոտին» և «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրերի շարունակական իրականացումը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:41 16.11.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×