ՀՀ վարչապետը կոչ է անում իր անունը չկապել գոմեշի միս ներկրողների հետ
27.09.2012,
14:41
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում կոչ է արել քաղաքական ուժերին իր անունը չկապել հնդկական գոմեշի մսի ներկրման գործընթացի հետ։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում կոչ է արել քաղաքական ուժերին իր անունը չկապել հնդկական գոմեշի մսի ներկրման գործընթացի հետ։
«Հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ, և գոմեշի միս ներկրող ընկերությունների անունները կապում են ինձ հետ: Դրանք բացարձակապես կապ չունեն ինձ հետ: Այդ ընկերությունների հետևում թաքնված անձանց մեջ չկան ոչ ընկեր, ոչ բարեկամ և այլն», -հայտարարեց վարչապետը:
ՀՀ կառավարությունը 2010թ.–ի օգոստոսին հաստատեց Հնդկաստանից Հայաստան ներկրվող գոմեշի մսի կարգը։ Նախորդ տարի վարչապետին առընթեր աշխատանքային խումբ ձևավորվեց, որի կազմում ընդգրկվեցին սննդամթերքի և պարենի արտադրողները։ Հայկական պատվիրակությունները հնդկական գործարաններ կատարած այցի ընթացքում դժգոհ էին մնացել գոմեշի մսի մթերման ժամանակ արտադրության սանիտարական պայմաններից։
Այդ կապակցությամբ Սարգսյանը ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանին խնդրեց տեղեկություն ներկայացնել Հնդկաստանից Հայաստան ներմուծվող գոմեշի մսի վերաբերյալ։
Աբրամ Բախչագուլյանը, ներկայացնելով իրավիճակը՝ հայտնեց, որ 2011-ի ընթացքում Հնդկաստանից Հայաստան ներմուծվել է 10, 3 տոննա գոմեշի մսի բրիկետներ 6 կազմակերպության կողմից: «Ալեքս-Գրիգ» ՍՊԸ-ն ներմուծել է 61.2 տոկոս ծավալ, «Պարգև» ՍՊԸ-ն՝ 17 տոկոս, «Մոգոնատ» ՍՊԸ-ն՝ 9.5 տոկոս, «Արմեն Համիկ եղբայրներ» ՍՊԸ-ն՝ 6.5 տոկոս, «Ունիվերսալ ավան» ՍՊԸ-ն՝ 3.5 տոկոս և «Մուշ» ՍՊԸ-ն՝ 2.3 տոկոս:
2012թ. 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 5 284 տոննա 651 կգ գոմեշի մսի բրիկետներ, 5 կազմակերպության կողմից: «Պարգև» ՍՊԸ-ն` 34.23 տոկոս, «Արմեն Համիկ եղբայրներ» ՍՊԸ-ն՝ 23.52 տոկոս, «Ալեքս-Գրիգ» ՍՊԸ-ն՝ 18.14 տոկոս, «Սանսեր գրուպ» ՍՊԸ-ն՝ 13.5 և «Ունիվերսալ ավան» ՍՊԸ-ն՝ 11.6 տոկոս:
Բախչագուլյանն ընդգծեց, որ գոմեշի միս է ներմուծվում այն կազմակերպությունների կողմից, որոնք ունեն մսի արտադրության առնվազն տասը տարվա աշխատանքային փորձ:
Ավելին՝ յուրաքանչյուր խմբաքանակ Հնդկաստանում Հայաստանի հյուպատոսարանում համապատասխան փորձաքննության է ենթարկվում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից և միայն դրանից հետո է հանվում հայկական շուկա։
Բախչագուլյանը նշեց, որ երկու տարվա ընթացքում որևէ խախտում չի արձանագրվել։
Հայաստանում Հնդկաստանից ներմուծված գոմեշի միսն օգտագործվում է երշիկեղենի արտադրության մեջ։ Կառավարության որոշման համաձայն, Հայաստան կարող են ներկրել այն կազմակերպությունները, որոնք ունեն մսի արտադրության առնվազն տասը տարվա աշխատանքային փորձ, ընդհանուր մեկ արտադրության տարածքում տեղակայված են միջազգային ստանդարտներին համապատասխան սեփական սպանդանոց, մսի վերամշակման արտադրամաս և սառցարան:
Մթերված մսի վրա համապատասխան մակնշման և կնիքի բացակայության դեպքում մթերքը չի կարող անցնել Հայաստանի մաքսային սահմանից։ –0–