Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ փոխնախագահին

18.12.2012, 13:37
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ փոխնախագաh Ջոզեֆ Բայդենին, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ փոխնախագաh Ջոզեֆ Բայդենին, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Փոխնախագահ, Հայաստանի կառավարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Քընեքթիքըթ նահանգում օրերս տեղի ունեցած սոսկալի ողբերգության կապակցությամբ: Մենք սգում ենք ամերիկյան ժողովրդի հետ միասին, կիսում նրա վիշտը և աղոթում Աստծուն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Խնդրում եմ զոհվածների ընտանիքների անդամներին և բարեկամներին փոխանցել մեր կարեկցանքն ու սփոփանքի խոսքերը»:      

Դեկտեմբերի 14-ի առավոտյան ԱՄՆ Քընեքթիքըթ նահանգում 20 տարեկան Ադամ Լանզան կրակ էր բացել դպրոցներից մեկում և սպանել 27 մարդու, որոնցից 20-ը հինգից տասը տարեկան երեխաներ էին։ Ամբողջ ԱՄՆ-ում քառօրյա սուգ է հայտարարվել:-0-