Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի հետ համագործակցության կայուն զարգացմամբ

06.03.2013, 16:41
Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի հետ համագործակցության կայուն և շարունակական զարգացմամբ, չորեքշաբթի հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ հանդիպման ընթացքում։
Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի հետ համագործակցության կայուն զարգացմամբ
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի հետ համագործակցության կայուն և շարունակական զարգացմամբ, չորեքշաբթի հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանը հայ-գերմանական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման գործում մեծապես կարևորել է միջխորհրդարանական համագործակցության դերը:

Գերմանիայի Բունդեսթագի նախագահը հանդիպման սկզբում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանին և հաջողություն մաղթել պաշտոնավարման երկրորդ շրջանում:

Նորբերթ Լամմերթն ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերություններն ավանդաբար լավ և բարեկամական են, ինչը, նրա կարծիքով, ամուր հիմք և լավ նախադրյալ է խորհրդարանական մակարդակով համագործակցությունն ավելի խորացնելու համար:

Գերմանիայի Բունդեսթագի նախագահն այցի շրջանակներում ՀՀ ԱԺ-ում ունեցած իր հանդիպումներն ու բանակցությունները երկխոսությունը զարգացնելու տեսանկյունից արդյունավետ և քաջալերող է համարել: -0-