Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը կայցելի Բելգիա
18.04.2013,
11:31
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 19-ին աշխատանքային այց կկատարի Բելգիա, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 19-ին աշխատանքային այց կկատարի Բելգիա, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը ԵՄ ներքին գործերով հանձնակատարի և ԵՄ Խորհրդում նախագահող Իռլանդիայի ներկայացուցչի հետ կստորագրի Հայաստան–Եվրոպական Միություն ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: -0-
Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը ԵՄ ներքին գործերով հանձնակատարի և ԵՄ Խորհրդում նախագահող Իռլանդիայի ներկայացուցչի հետ կստորագրի Հայաստան–Եվրոպական Միություն ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: -0-