Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

Հայաստանի ԿԸՀ–ն երկուշաբթի կգրանցի նախագահի թեկնածուներին

11.01.2013, 19:50
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի արտահերթ նիստում քննարկելու է 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններին թեկնածուներ գրանցելու դիմումները, հայտնում են ԿԸՀ–ի մամուլի ծառայությունից։
Հայաստանի ԿԸՀ–ն երկուշաբթի կգրանցի նախագահի թեկնածուներին
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի արտահերթ նիստում քննարկելու է 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններին թեկնածուներ գրանցելու դիմումները, հայտնում են ԿԸՀ–ի մամուլի ծառայությունից։

«Նիստը, որի ընթացքում կքննարկվեն նախագահի թեկնածուների գրանցման վերաբերյալ հայտարարությունները, կկայանա ժամը 13։00–ին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նախագահի ընտրությունը Հայաստանում կկայանա 2013թ.–ի փետրվարի 18–ին։

ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարը շարունակում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ –0