Հայաստանի կառավարության ձևավորումը հինգշաբթի կքննարկվի ՀՀԿ–ի նիստում
18.04.2013,
11:58
Հինգշաբթի երեկոյան կկայանա Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, իսկ դրան կհաջորդի ՀՀԿ Խորհրդի նիստը, երկու նիստերի օրակարգում ընդգրկված է կառավարության ձևավորման հարցը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի երեկոյան կկայանա Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, իսկ դրան կհաջորդի ՀՀԿ Խորհրդի նիստը, երկու նիստերի օրակարգում ընդգրկված է կառավարության ձևավորման հարցը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Հրապարակման համաձայն, ՀՀԿ-ում չգիտեն՝ սպասվո՞ւմ են փոփոխություններ, թե ոչ: Պնդում են, որ Տիգրան Սարգսյանը մնում է իր պաշտոնում:
«Ինչ-որ պահի եղել են «որոշակի վարիացիաներ»` կառավարության կառուցվածքային փոփոխությունների և որոշ առանցքային, այդ թվում և պաշտպանության նախարարության ու այլ ծառայությունների մասով նախագծեր, սակայն Սերժ Սարգսյանը որոշել է էական փոփոխություններ առայժմ չանել»,– գրում է թերթը։
Միաժամանակ նշվում է, որ եթե ավելի վաղ ասվում էր, որ փոփոխությունները կլինեն սեպտեմբերին, հիմա նշվում է տարեվերջը:
Հայաստանի Սահմանադրության 55–րդ հոդվածի չորրորդ կետի համաձայն, Հայաստանի վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը, ով ստանձնել է պաշտոնն ապրիլի 9–ին, նույն օրն ընդունել է նաև կառավարության հրաժարականը։
Երկրի Հիմնական Օրենքի համաձայն, հանրապետության նախագահը նշանակում է վարչապետին կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասներորդ օրը` Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդատվությունների հիման վրա։ Վարչապետ է նշանակվում այն անձը, ով վայելում է պատգամավորների մեծամասնության վստահությունը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավելագույն թվով պատգամավորների վստահություն վայելող անձը։
Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։ -0-