Հայաստանի նախագահը չի բացառում, որ մի շարք երկրներ կարող են ճանաչել ԼՂՀ–ն

Հայաստանի նախագահը չի բացառում, որ մի շարք երկրներ կարող են ճանաչել ԼՂՀ–ն

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի թեկնածու, պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառում մի շարք երկրների կողմից Արցախի անկախության ճանաչման հնարավորությունը։

«Դժվար է ասել` կճանաչի պետությունների մի մասը ԼՂՀ–ի անկախությունն առաջիկա հինգ տարիներին, սակայն չեմ բացառում, որ նման դեպքեր հնարավոր են։ Կարող են լինել տարբեր երկրների, նահանգների կամ վարչական կենտրոնների, խորհրդարանների, հնարավոր է` կառավարությունների որոշումներ»,– ասաց նախագահը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանի համար կարևոր է հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչի Ադրբեջանը։

«Ինձ համար դա առավել արժեքավոր կլինի, քան տասնյակ այլ պետությունների կողմից ճանաչումը, քանի որ դա կնշանակի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»,– ընդգծեց նա։

Սարգսյանն ընդգծեց, որ հայկական կողմը ձգտում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման` միջազգային իրավունքին համապատասխան։

Ըստ նրա, դրա համար անհրաժեշտ է, մասնավորապես, հետևողականորեն բարձրացնել ԶՈՒ մարտունակությունը, դիվանագիտական կորպուսի աշխատանքի արդյունավետությունը, բացի այդ, «պետք է միաձայնություն լինի այդ հարցի շուրջ երկրի ներսում»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:49 04.02.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×