Հայաստանի և Հունաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցելու ծրագիր է ստորագրվել

Հայաստանի և Հունաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցելու ծրագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում ստորագրվել է 2014թ.–ին ռազմական ոլորտում հայ–հունական համագործակցության ծրագիրը, չորեքշաբթի Հունաստանի ազգային անվտանգության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի հետ հանդիպումից հետո տեղեկացրեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Ծրագիրը ներառում է ավելի քան տասը միջոցառում»,– ճեպազրույցի ընթացքում ասաց Խաչատուրովը։

ՀՀ զինված ուժերի անունից նա շնորհակալություն հայտնեց հունական կողմին` անգամ տնտեսական դժվարությունների պայմաններում ռազմական երկկողմ համագործակցությունը բարձր մակարդակում պահելու համար։

«Համագործակցությունը ներառում է ամբողջ ուսումնական, մարզական և կրթական ներուժը, որն առկա է երկու երկրների Զինված ուժերում, ինչպես նաև թույլ է տալիս քննարկել տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր»,– ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը։

Կոստարակոսն իր հերթին նշեց, որ Հայաստան կատարած այցը երկկողմ համագործակցության ռազմավարական մակարդակի վկայությունն է, ինչը հիմնվում է երկու ժողովուրդների միջև առկա պատմական կապերի վրա։

Նա հիշեցրեց նաև, որ Հայաստանի և Հունաստանի Զինված ուժերը ոչ միայն իրենց սահմանների անվտանգություն են ապահովում, այլ նաև «թեժ կետերում» մասնակցում են միջազգային առաքելությունների։

Հույն գեներալն ավելացրեց, որ չորեքշաբթի ստորագրված փաստաթուղթը պաշտպանական ոլորտում փոխհամագործակցության հիմքն է։

Կոստարակոսն ընդգծեց, որ բովանդակալից և հետաքրքիր զրույց է ունեցել գեներալ–գնդապետ Խաչատուրովի և Գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ, հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և մտադիր է այցելել «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր, որպեսզի հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:54 25.09.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×