Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

Հայաստանի և ՌԴ–ի պաշտպանության նախարարների բանակցությունները մեկնարկել են Երևանում

29.01.2013, 10:39
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի և Սերգեյ Շոյգուի բանակցությունները մեկնարկել են Երևանում։
Հայաստանի և ՌԴ–ի պաշտպանության նախարարների բանակցությունները մեկնարկել են Երևանում
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի և Սերգեյ Շոյգուի բանակցությունները մեկնարկել են Երևանում։

Ինչպես փոխանցում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարին Պաշտպանության նախարարության շենքի մոտ դիմավորել է պատվո պահակախումբը։

Հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։

Ավանդաբար նման դեպքերում իրենց վարպետությունն են ցուցադրում պատվո պահակախմբի զինծառայողները` զինվորական նվագախմբի ուղեկցությամբ։

Նախօրեին Շոյգուն հանդիպում էր ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում ընդգծվել էր երկկողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը պաշտպանության և ռազմատեխնիկական ոլորտներում։

Երեքշաբթի ծրագրվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարի այցը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայան։-0-