Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարները երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել

12.02.2013, 11:11
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Թբիլիսիում հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հետ, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարները երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել
ԵՐԵՎԱՆ, 12  փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Թբիլիսիում հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հետ, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում շարունակվեց մեկ ամիս առաջ Երևանում սկսված երկխոսությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման վերաբերյալ: Հայ-վրացական հարաբերություններին բնորոշ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին ս.թ. հունվարին նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Երևանում կայացած հանդիպմանը և երկու երկրների վարչապետների բանակցություններին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,– ասվում է հաղորդագրությունում։

Նախարարներն անդրադարձել են հայ-վրացական օրակարգային հարցերին և դրանց լուծման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերին։-0-