Հայաստանից Սիրիա մեկնող ինքնաթիռը պլանային վայրէջք է կատարել Սիրիայում

Հայաստանից Սիրիա մեկնող ինքնաթիռը պլանային վայրէջք է կատարել Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական «Անտոնով ԱՆ 12» տրանսպորտային ինքնաթիռը, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Հայաստանից Սիրիա, հինգշաբթի վայրէջք է կատարել Թուրքիայիում` համաձայն նախնական պայմանավորվածության, հայտնում է AIR Armenia ընկերությունը։

Ինչպես տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները, Հայաստանից Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը նոյեմբերի 8-ի  առավոտյան իջեցվել է Էրզրումի օդանավակայանում։ NTV  հեռուստաընկերության տվյալով` փորձագետները զննում են ուղեբեռը։ Պաշտոնական իշխանությունները դեռ որևէ մեկնաբանություն չեն արել։

Սա ինքնաթիռ իջեցնելու արդեն երկրորդ դեպքն է։ Առաջին դեպքը գրանցվել էր հոկտեբերի 15-ին, ութ ժամ տևած ստուգումից հետո ինքնաթիռը շարունակել էր թռիչքը։

Թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ ստուգելու են բոլոր տրանսպորտային ինքնաթիռները, որոնք թռչելու են Սիրիա։ Նպատակը ինքնաթիռոմ զենքի առկայությունը ստուգելն է։

Սիրիահայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործով զբաղվում է «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը։ Ավելի վաղ նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը հայտնել էր, որ հասարակական կազմակերպությունն արդեն 400 տոննա մթերք է հավաքել սիրիահայերի համար, հայտնում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Մինչև վերջերս Սիրիայի հայ համայնքը շուրջ 100 հազարի էր հասնում: Հայերը զգալի դեր են խաղում Սիրիայի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում։ Ավանդաբար Սիրիայի հայ համայնքը Սփյուռքի հզոր համայնքներից մեկն է համարվում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:38 08.11.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×