Հայաստանն Ավստրիային փոխանցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը

Հայաստանն Ավստրիային փոխանցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանն Ավստրիային փոխանցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Այս կապակցությամբ ԵԽ նախարարների խորհրդի` նախօրեին կայացած նիստում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Ադվարդ Նալբանդյանը շնորհավորեց Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական և միջազգային հարցերի  նախարար Միքայել Շպինդելեգերին՝ վստահեցնելով, որ Հայաստանն իր աջակցությունը կբերի ավստրիական նախագահությանը:

Հայաստանի նախագահության արդյունավետ և ակտիվ գործունեությունն իրենց ելույթներում ընգծեցին Ավստրիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Սլովակիայի, Շվեդիայի պատվիրակությունների ղեկավարները, ԵԽ հասարակական կազմակերպությունների համաժողովի ղեկավարը։

Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով` ամփոփելով Հայաստանի նախագահության օրոք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա գործունեությունը։

«Մեր նախագահության ընթացքում սերտորեն համագործակցել ենք Եվրոպայի խորհրդի բոլոր կանոնադրական մարմինների հետ, ակտիվ փոխգործակցություն ենք ունեցել Գլխավոր քարտուղարի և քարտուղարության,  Խորհրդարանական վեհաժողովի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Մարդու իրավունքների հանձնակատարի, Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի հետ»,- ասաց նախարար Նալբանդյանը։

Եվրոպայի խորհրդի կոմիտեում նախագահությունը Հայաստանին է անցել 2013 թվականի մայիսի 16–ին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:12 15.11.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×