Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանն ու ԵՄ–ն վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր են ստորագրել

17.12.2012, 19:01
Հայաստանի ու Եվրամիության ներկայացուցիչները երկուշաբթի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում համաձայնագիր են ստորագրել վիզային ռեժիմի պարզեցման մասին, տեղեկացնում են ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունից։
Հայաստանն ու ԵՄ–ն վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր են ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ու Եվրամիության ներկայացուցիչները երկուշաբթի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում համաձայնագիր են ստորագրել վիզային ռեժիմի պարզեցման մասին, տեղեկացնում են ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունից։

Փաստաթուղթը, որի տակ ստորագրել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Շենգենյան գոտու երկրների մուտքի արտոնագիր ստանալու գործընթացի դյուրացում է ենթադրում դպրոցականների, ուսանողների, գիտնականների, լրագրողների, ձեռնարկատերերի և հաշմանդամների համար։

Փաստաթղթի` ուժի մեջ մտնելուց հետո, որը դեռ պետք է հավանություն ստանա Եվրախորհրդարանի կողմից, նախաստեսվում է, որ արտոնագրի գինը կնվազի և կկազմի 35 եվրո, իսկ քաղաքացիների որոշակի խմբի համար, մասնավորապես` մինչև 12 տարեկան երեխաների և թոշակառուների համար, այն անվճար կլինի, տեղեկացնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։--0-