Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Հայաստանում ԱՄՆ դեսպան. քաղաքացիական ինքնաթիռների գրոհներն անթույլատրելի են

05.11.2012, 15:01
Քաղաքացիական ինքնաթիռների գրոհներն անթույլատրելի են, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը` մեկնաբանելով Ստեփանակերտի օդանավակայանի նախատեսված բացման շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Քաղաքացիական ինքնաթիռների գրոհներն անթույլատրելի են, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը` մեկնաբանելով Ստեփանակերտի օդանավակայանի նախատեսված բացման շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Ստեփանակերտի օդանավակայանն այսօրվա դրությամբ լիովին պատրաստ է չվերթերի իրականացմանը, այն պաշտոնապես շահագործման է հանձնվել  հոկտեմբերի 1–ին։ Բոլոր համալիր շինարարական աշխատանքների անցկացման համար շուրջ 5 մլն դոլար է ծախսվել,  բոլոր միջազգային չափանիշներով զինված օդանավակայանը կկարողանա սպասարկել ժամում 100 ուղևորի։ օդանավակայանի նախագծի մշակումն իրականացվել է՝ հաշվի առնելով հետագայում միջազգային չվերթեր իրականացնելու հնարավորությունները։

Այդուհանդերձ, Ադրբեջանի ներկայացուցիչները պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում այն օդանավերի դեմ, որոնք  դեպի Ղարաբաղ չվերթեր են իրականացնելու:

Հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտնեցին, որ Լեռնային Ղարաբաղում նախատեսված օդանավակայանի բացման հետ կապված քաղաքացիական օդանավերի դեմ ուժ չգործադրելու երաշխիքներ  են ստացել։

«Ես` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներկայացուցիչ, ղեկավարվում եմ այդ հարցի շուրջ նրա հայտարարություններով։ Կողմերը պետք է զերծ մնան սադրիչ գործողություններից, քաղաքացիական ինքնաթիռների ցանկացած գրոհներ անթույլատրելի են»,– ասաց Հեֆերնը։--0--