Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանում մեկնարկել է նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը

25.12.2012, 10:23
Հայաստանում մեկնարկել է նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը և, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամանակացույցի համաձայն, կտևի մինչև հունվարի 4-ը։
Հայաստանում մեկնարկել է նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մեկնարկել է նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը և, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամանակացույցի համաձայն, կտևի մինչև հունվարի 4-ը։
Հայաստանի նախագահական ընտրությունները կկայանան 2013թ.-ի փետրվարի 18-ին։

Թեկնածուների գրանցման ժամկետ է հաստատվել հունվարի 4-14-ն ընկած ժամանակահատվածը, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին և կտևի մինչև փետրվարի 16-ը ժամը 24:00-ն: Միաժամանակ նախագահի թեկնածուները կարող են մինչև հունվարի 8-ը (18:00) հանել թեկնածությունը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկա ընտրությունների գլխավոր ֆավորիտն է։ Դեկտեմբերի 15–ին Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Սարգսյանն ընտրություններին մասնակցելու է «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց մասնակցել ընտրություններին, ըստ այդմ պետության ղեկավարն առայժմ լուրջ մրցակիցներ չունի։

Սա անկախ Հայաստանում անցկացվող նախագահական վեցերորդ ընտրություններն են: 1991 թվականին երկրի առաջին նախագահ էր ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը: 1996 թվականին նա վերընտրվեց, սակայն 1998 թվականին վաղաժամ լքեց պաշտոնը՝ երկրի ղեկավարության ներկայացուցիչների հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով: 1998-2008 թվականին երկիրը ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանը: Այսօր երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է, նա
ընտրվել է 2008 թվականի փետրվարի 19-ին:

Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:

Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի  հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում:-0