Հայերենը կներառվի Լոս Անջելեսի ընտրությունների պաշտոնական լեզուների ցուցակում

Հայերենը կներառվի Լոս Անջելեսի ընտրությունների պաշտոնական լեզուների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել փուլային մոտեցում մշակել, որը նախատեսում է քաղաքային ընտրությունների ժամանակ որպես պաշտոնական լեզուներ ներառել հայերեն, ռուսերեն և պարսկերեն լեզուները, հաղորդում է Contra Costa Times–ը։

«Քվեաթերթիկներում այդ լեզուներով գրությունները նախատեսված չեն, քանի որ դա շատ թանկ արժե, սակայն քաղաքը կդիմի տարբեր համայնքներին, ընտրությունների համար աշխատողներ կփնտրի, ովքեր խոսում են այդ լեզուներով, և ընտրությունների մասին տեղեկատվություն կներկայացնի»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Ջուն Լեգմեի, ծրագիրը կգործարկվի 2015թ.–ին։

Խորհրդի անդամ Փոլ Քրեգորյանն իր հերթին նշել է, որ հայերեն լեզուն առավել տարածված է քաղաքում` անգլերեն, իսպաներեն և կորեերեն լեզուներից հետո։

Խորհրդի անդամ Էրիկ Գարսեթին նշել է, որ քաղաքը կարող է ավելացնել ընտրողների հայտը հատկացված տեղեկատվության և ընտրությունների ժամանակ այլ լեզուներով օգնություն ցուցաբերելու ճանապարհով։

 «Մենք վերջին ընտրությունների ժամանակ հայտնաբերել ենք, որ կարող ենք 2 հազարով ավելացնել ընտրողների հայտը` հայախոս մարդկանց հաշվին»,– ասել է Գարսեթին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:44 03.08.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×