Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Հայկական բանակը պատրաստ է համարժեք պատասխան հասցնել ցանկացած ագրեսորի. Օհանյան

26.06.2013, 13:45
Հայկական բանակը պատրաստ է համարժեք պատասխան հասցնել ցանկացած ագրեսորի, «Նոև Կովչեգ» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Հայկական բանակը պատրաստ է համարժեք պատասխան հասցնել ցանկացած ագրեսորի. Օհանյան
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանակը պատրաստ է համարժեք պատասխան հասցնել ցանկացած ագրեսորի, «Նոև Կովչեգ» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ 

«Մեր ունեցած մարտական ներուժի հաշվին, մեր զինվորների, սպաների, հատուկ նշանակության ուժերի պատրաստվածության մակարդակով մենք պատրաստ ենք պաշտպանել ոչ միայն մեր հայրենիքը, այլև լայնածավալ գործողություններ իրականացնել դրա սահմաններից դուրս։ Մենք ուժեղ հետախուզական-դիվերսիոն կորպուս ունենք։ Մի խոսքով, պատրաստ ենք համարժեք պատասխան հասցնել ցանկացած ագրեսորի։ Իսկ հետագայում պարզ կլինի»,– ասել է Օհանյանը։ 

Ըստ նրա` ռազմական գործողությունների վարման հարցերում, հատկապես` պաշտպանական, սահմանների պաշտպանության, հետախուզության միջոցների տիրապետման, կառավարման միջոցների և ճշգրիտ զենքի առումով հայկական կողմն ունի ամեն անհրաժեշտ բան։ 

«Մենք բոլոր հնարավորություններն ունենք ստիպելու հրաժարվել Հայաստանի դեմ ռազմական գործողություններ զարգացնելու ցանկությունից նրանց, ովքեր դա ցանկանում են»,– ասել է Օհանյանը։ 

Նա ընդգծել է, որ հայկական բանակը տարածաշրջանում լավագույնն է համարվում, առաջին հերթին այն պատճառով, որ այն ժամանակին կատարել է հայ ժողովրդի պաշտպանության իր խնդիրը։ 

«Եվ այսօր այն հստակ կատարում է իր առջև դրած բոլոր խնդիրները։ Առանց որևէ չափազանցության կասեմ, որ այն ուժեղ թափով  կատարելագործվում է, զարգանում։ Ուղղակի ռազմական գործողություններից հետո մենք կարողացանք շատ սեղմ ժամկետներում վերականգնել անհրաժեշտը և նոր կառույցներ ստեղծել, որոնք համապատասխանում են զինված ուժերի նկատմամբ բոլոր առաջնահերթ պահանջներին` ինչպես ԱՊՀ երկրների, Ռուսաստանի, այնպես էլ արևմտյան երկրների»,– ասել է Օհանյանը։ 

Ըստ նրա` հայկական բանակը միշտ կատարել է հայ ժողովրդի անվտանգության երաշխավորի դերը։ 

«Նա դա արել է հակամարտության ամենասկզբում, անում է այսօր և միշտ դա կանի։ Նա միշտ իր վրա է վերցրել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման գործառույթները։ Եվ անում է ամեն անհրաժեշտը, որպեսզի մեր տարածաշրջանում անվտանգություն ապահովվի»,– ավելացրել է նա։ –0–