Հայկական խորհրդարանի քսան պատգամավորներ դոլարային միլիոնատերեր են. դիտարկում
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական խորհրդարանի քսան պատգամավորներ դոլարային միլիոնատերեր են համարվում, տեղեկացնում է ParliamentMonitoring.am կայքը` հղում անելով հինգերորդ գումարման երկու նստաշրջանների ժամանակահատվածում ԱԺ գործունեության դիտարկման տվյալներին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամենահարուստ պատգամավորների առաջին հնգյակում ընդգրկված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չորս ներկայացուցիչներ` Գագիկ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը, Գրիգորի Մարգարյանը։
Դիտարկման տվյալների համաձայն` իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Սամվել Ալեքսանյանը զբաղեցնում է երկրորդ տեղը` այդ «վարկանիշում» զիջելով միայն Ծառուկյանին։
Խորհրդարանականների դրամական միջոցների չափը չի մատնանշվում։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:50 12.03.2013