Հայկական կողմը կարող է ռազմատուգանք պահանջել Ցեղասպանության համար. Սաֆրաստյան
23.04.2012,
15:54
Հայկական կողմը պետք է հետզհետե սկսի Օսմանյան Թուրքիայում իրականացված Ցեղասպանության համար ռազմատուգանք պահանջելու գործընթացը, կարծում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական կողմը պետք է հետզհետե սկսի Օսմանյան Թուրքիայում իրականացված Ցեղասպանության համար ռազմատուգանք պահանջելու գործընթացը, կարծում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
«Հայաստանում սկսել են ավելի լրջորեն ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը հետզհետե երկրորդ փուլ տեղափոխելու անհրաժեշտությունը, որը կկարևորվի Ցեղասպանության իրագործած պետության իրավահաջորդ պետությունից ռազմատուգանք ստանալու ձգտումով»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված «Ժամանակը չի ջնջում հիշողությունը...» տեսակամրջի ընթացքում ասաց Սաֆրաստյանը:
«Կարծում եմ, որ շատերն են այսպես կարծում, ամեն դեպքում Հայաստանի գիտական շրջանակի շատ ներկայացուցիչներ կարծում են, որ մենք պետք է սկսենք պատրաստվել երկրորդ փուլին անցնելուն»,- ավելացրեց նա:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-