Հայկական կողմն անպատասխան չի թողնի հակառակորդի սադրիչ գործողությունները. ՀՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում հայկական զինված ուժերի N զորամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանի ծնողներին և հարազատներին:
«Մեզ համար սա շատ ծանր կորուստ է,- նշված է ցավակցական հեռագրում,-նման քայլերով հակառակորդը նպաստում է սահմանագծում իրավիճակի ապակայունացմանը: Հայկական կողմը նման սադրիչ գործողությունները անպատասխան չի թողնի, որի պատասխանատվությունը լիովին ընկնում է ադրբեջանական կողմի վրա»: -0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:07 27.09.2012