Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Հայրիկյանը ցանկանում է երկու շաբաթով հետաձգել նախագահի ընտրությունները

01.02.2013, 20:28
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որի դեմ նախօրեին մահափորձ էր կատարվել, լրագրողներին տեղեկացրեց, որ ցանկանում է երկու շաբաթով հետաձգել նախագահական ընտրությունները, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։  
Հայրիկյանը ցանկանում է երկու շաբաթով հետաձգել նախագահի ընտրությունները
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որի դեմ նախօրեին մահափորձ էր կատարվել, լրագրողներին տեղեկացրեց, որ ցանկանում է երկու շաբաթով հետաձգել նախագահական ընտրությունները, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։  

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, առանց Հայրիկյանի կողմից նախաձեռնած ընթացակարգի, ընտրությունների հետաձգման մասին որոշում կայացնելու լիազորություններ չունի։

«Բժիշկներն ասում են, որ երկարատև բուժում է հարկավոր, սակայն ես պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի ընտրությունները չտեղափոխվեն։ Ընտրությունների հետաձգման Երկու տարբերակ կա` հետաձգել 15 օրով, որը հարկադրված անել, և մյուսը`նոր ընտրություններ անցկացնել 40 օր անց։ Ես պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի այդ քառասուն օրվա տարբերակը չլինի, քանի որ պետք է գործընթացն ավարտին հասցնել»,– լրագրողներին հայտնեց Հայրիկյանը։


Հայրիկյանն ուսի շրջանում հրազենային վնասվածք է ստացել երեկ ժամը 23։30–ին Երևանի կենտրոնում` Տպագրիչների փողոցում, որտեղ գտնվում է նրա հայրական տունը։

Սահմանադրության համաձայն, Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը։

ՀՀ սահմանադրության 100-րդ հոդվածի համաձայն, հանրապետության նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Սահմանադրական դատարանը։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—