Հունգարիան դատապարտել է Ադրբեջանում հայ սպային սպանած մարդասպանի ներման որոշումը

Հունգարիան դատապարտել է Ադրբեջանում հայ սպային սպանած մարդասպանի ներման որոշումը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հունգարիայի ԱԳՆ պետքարտուղար Ժոլտ Նեմեթը Բուդապեշտում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիևին հայտնել է,  որ իր երկիրն անընդունելի է համարում և դատապարտում է Ռամիլ Սաֆարովի ներումը, ով 2004 թվականին Բուդապեշտում սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

2004 թվականի փետրվարի 19–ին հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներին մասնակեցլու նպատակով  Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնի հարվածով գազանաբար սպանվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց արդարացման իրավունքի։ 2007 թվականին Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ։ Սակայն անցած ուրբաթ Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին և նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան ներում է շնորհվել:

Այդ քայլերը Երևանում կտրուկ արձագանք ունեցան: ՀՀ նախագահը երկրում հավաստարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների և բոլոր պաշտոնական կապերի կասեցման մասին:

Ինչպես հաղորդում է հունգարական կառավարության պաշտոնական կայքը, Նեմեթը նշել է ,որ ադրբեջանական կողմի գործողությունները հակասում են նախկինում տրված խոստումներին, որ Ադրբեջանում կայացված դատավճիռը շարունակվելու է:

Ադրբեջանական կողմին համապատասխան նոտա է փոխանցվել, որտեղ ասվում է Սաֆարովին փոխանցելու պայմաններին հետևելու վերաբերյալ այդ երկրի կողմից տրված խոստումների անտեսման մասին:
Մասնավորապես՝ օգոստոսի 15-ին, Ադրբեջանի արդարադատության փոխնախարարը նամակ է ուղարկել իր հունգարացի գործընկերներին, որտեղ Բաքուն երաշխավորում է կատարելու Ռամիլ Սաֆարովի փոխանցման բոլոր պայմանները, առ այն, որ նա իր պատիժը շարունակի կրել Ադրբեջանում, այդ թվում` պայմանական վաղաժամկետ արձակում միայն 25 տարի ազատազրկումից հետո: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:48 03.09.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×