Հրայր Թովմասյանը ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ է ընտրվել
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նախագահությունը Թովմասյանին է անցել սեպտեմբերի 19-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական 7-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտին։
Հանդիպման ընթացքում նաև որոշվել է 2013թ-ին 8-րդ հերթական նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում։
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհուրդը ստեղծվել է 2005թ.–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ։
Որոշումը ստորագրել է հինգ պետություն` Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:40 24.09.2012