Ղարաբաղյան խնդրիրը ռազմական լուծում չունի. Բորդյուժա
27.06.2013,
14:19
Ղարաբաղյան խնդիր ռազմական լուծում չունի, հինգշաբթի հայտնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան խնդիր ռազմական լուծում չունի, հինգշաբթի հայտնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Ես կարծում եմ, որ միայն խաղաղ բանակցությունները թույլ կտան լուծել այդ շատ բարդ, ժամանակային առումով երկարատև խնդիրը, և այդ խնդրի լուծման ոչ մի այլ տարբերակ չկա»,– Երևանում ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ տեղի ունեցած համատեղ ճեպազրույցի ընթացքում ասաց Բորդյուժան։
Ըստ նրա, այն իրադարձությունները, որոնք վերջին տարիներին տեղի ունեցան Կովկասում, ևս մեկ անգամ հաստատում են, որ «շատ հեշտ է հակամարտություն սկսել, շատ հեշտ է առաջինը ուժ և զենք կիրառելու որոշում ընդունել, այնուհետև շատ դժվար է ամեն ինչ խաղաղ հուն բերել»։
«Ցավոք, 90–ական թվականներին մենք վերապրեցինք դա, մենք հետխորհրդային տարածության շատ կետերում ռազմական հակամարտություններ տեսանք`մեծ քանակով զոհերով։ Եվ Կենտրոնական Ասիան, և նախկին ԽՍՀՄ–ի արևմտյան մասը, և մենք մեր մաշկի վրա զգացինք, թե որքան բարդ է այնուհետև խաղաղության հասնել այդ տարածաշրջանում։ Ես կարծում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ պարզապես մոռացել են այն ցավալի փորձը, անհրաժեշտ է հիշել, որ 90–ական է եղել, և դա կկանգնեցնի նրանց»,– ասաց նա։
Բորդյուժան ընդգծեց նաև, որ բնականաբար ՀԱՊԿ–ն տիրապետում է ղարաբաղյան հակամարտության գոտու դրությանը, սակայն այդ հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խումբն է զբաղվում։
«Ես դեմ եմ, որպեսզի ինչ–որ մեկը, ով ուզում է լինի, այդ թվում ՀԱՊԿ–ն, միջամտեն այդ գործընթացին, որն այսօր ընթանում է հակամարտության կարգավորման ուղղությամբ, ես դեմ եմ, որպեսզի ինչ–որ մեկը նոր գործիքներ ավելացնի խնդրի լուծման համար, դա անարդյունավետ կլինի»,–ընդգծեց նա։ –0–