Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ՆԱՏՕ-ն չի միջամտի ղարաբաղյան հակամարտությանը. փորձագետ

13.07.2012, 12:49
ՆԱՏՕ-ն դժվար թե արձագանքի ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրմանը, կարծում է Ուկրաինայի նախագահին առընթեր Ռազմավարական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի Օդեսայի մասնաճյուղի առաջատար գիտաշխատող Աննա Շելեստը։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՆԱՏՕ-ն դժվար թե արձագանքի ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրմանը, կարծում է Ուկրաինայի նախագահին առընթեր Ռազմավարական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի Օդեսայի մասնաճյուղի առաջատար գիտաշխատող Աննա Շելեստը։

«Եթե դա ուղղակիորեն չսպառնա հակամարտության անդամներից մեկին՝ Թուրքիային, ապա որևէ կերպ չի արձագանքի։ Կարելի է սպասել միայն քաղաքական հայտարարությունների։ Դժվար թե ավելի ակտիվ արձագանք լինի, քան ռուս-վրացական հակամարտության ժամանակ»,- ասել է Շելեստը Կովկասի Լրագրողների ցանցի կողմից կազմակերպված օնլայն հարցազրույցում «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։ 

Նա հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ն երբեք չի միջամտել Ղարաբաղի խաղաղ գործընթացին։ 

«Դրա համար կա ԵԱՀԿ-ն, և վերջին ժամանակներից՝ նաև ԵՄ-ն»,- ասել է Շելեստը։

Միջազգային քաղաքականության և անվտանգության արդիական հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի  լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների  հարցազրույցները կազմակերպվում է «Հարավային Կովկասի երկրների անվտանգությունը և ՆԱՏՕ-ն» նախագծի շրջանակներում։

Ռեգիոն (Հայաստան) հետազոտական կենտրոնի նախագիծն աջակցություն է ստացել ՆԱՏՕ-ի (Բրյուսել) կենտրոնակայանի հանրային դիվանագիտության դեպարտամենտի կողմից։ -0-