Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

Ութ նախարարներ վերանշանակվելու են իրենց պաշտոններում

05.06.2012, 13:54
Հայաստանում ութ նախարարներ վերանշանակվելու են իրենց պաշտոններում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ութ նախարարներ վերանշանակվելու են իրենց պաշտոններում
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ութ նախարարներ վերանշանակվելու են իրենց պաշտոններում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Ըստ որոշ տեղեկությունների, իրենց պաշտոններում վերանշանակվել են սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը»,- գրում է թերթը:

Հոդվածի հեղինակը նշում է, որ ԲՀԿ-ի չորս պորտֆելները ՀՀԿ-ի միջև վերաբաշխելու վերաբերյալ պաշտոնական որոշում պետք է կայացվի:

Առողջապահության նախարարի պաշտոնում երկու անուն էր շրջանառվում՝ ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյան, բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյան:

Սպորտի նախարարի պաշտոնում հանրապետական շրջանակները խոսում են ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հնարավոր նշանակման մասին: Ըստ թերթի աղբյուրների, սոցիալական հարցերի նախարար կարող է նշանակվել  ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը:

Թերթը գրում է, որ իշխանական որոշ շրջանակներ պնդում են, թե ՕԵԿ-ին կարող է տրվել ոչ թե սոցապնախարարությունը, այլ քաղաքաշինության նախարարությունը:

«Միանշանակ է, որ նախարարի պորտֆել պետք է ստանա նաև ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Նա արդեն հայտարարել է , որ կաշխատի իր  մասնագիտական ոլորտում: Նիկոյանը մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է, այնպես որ կարող է նշանակվել կապի և տրանսպորտի նախարար, թեև նրան անունը հոլովվում էր նաև որպես բնապահպանության նախարարի թեկնածու»,- գրում է թերթը:--0-