Ռուսաստանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը չի պահանջի. Մինասյան
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը չի պահանջի, կարծում է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Հայկական ԶԼՄ–ներում խոսակցություններ են պտտվում, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով հայտնի է եվրաինտեգրման կուրսը պահելու հակվածությամբ և բազմիցս հայտնել է, որ Հայաստանի համար նպատակահարմար չէ Մաքսային միություն մտնելը, հնարավոր է` Ռուսաստանի ճնշման ներքո պաշտոնանկ լինի։
«Հայկական կողմը շատ հարցերում ընդառաջել է ռուսական ցանկություններին, և Ռուսաստանը հաշվի է առել այդ փաստն ու համապատասխանաբար իր դրական առաջարկներ է առաջադրել Հայաստանին։ Հանդիպումը (նախագահների) անցել է ոչ թե առճակատման, այլ բավականաչափ փոխզիջման մթնոլորտում, և չեմ կարծում, որ հարցը նման կերպ կդրվի»,– «ԱՌԿԱ» գործակալության հարցին պատասխանելով` հայտնեց Մինասյանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի տեղի ունեցած երկկողմ բանակցություններից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որի համաձայն, Հայաստանը որոշում է մտնել Մաքսային միություն և այնուհետև մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:13 04.09.2013