Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Սերդյուկովը համագործակցության հեռանկարները կքննարկի ՀՀ ՊՆ ղեկավարի հետ

18.09.2012, 12:07
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները կքննարկի հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ, երեքշաբթի հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Սերդյուկովը համագործակցության հեռանկարները կքննարկի ՀՀ ՊՆ ղեկավարի հետ
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները կքննարկի հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ, երեքշաբթի հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Սեպտեմբերի 18-19–ին ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այցի ծրագրին համապատասխան, նա բանակցություններ կվարի իր գործընկերոջ` Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես նշվում է, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկու երկրների Զինված ուժերի վիճակն ու զարգացումը, ինչպես նաև ռազմական և ռազմական և ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության հեռանկարները։
«Սեպտեմբերի 19–ին Անատոլի Սերդյուկովը կմասնակցի ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2012» Արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունների եզրափակիչ փուլին»,– նշվում է հաղորդագրության մեջ։ -0-