Ստեփանակերտի օդանավակայանի բացման շուրջ աղմուկն արհեստական է. Կազիմիրով
29.11.2012,
14:25
Ստեփանակերտի օդանավակայանի բացման շուրջ արհեստական աղմուկ է զարգանում, կարծում է Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը (1992-1996 թթ.), գրում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ստեփանակերտի օդանավակայանի բացման շուրջ արհեստական աղմուկ է զարգանում, կարծում է Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը (1992-1996 թթ.), գրում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
«Դա, իհարկե, արհեստականորեն զարգացող աղմուկ է: Եթե պետք է Սաֆարովի հետ կապվածը խաղարկել, ահա ձեզ օդանավակայանը: Թե ով է դրա զարգացնողը, կարող եք ինքներդ գլխի ընկնել, ինձ համար դժվար է բացատրել»,- հինգշաբթի «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության դինամիկան» միջազգային համաժողովի ընթացքում լրագրողներին ասաց նա:
Ըստ Կազիմիրովի, Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը միանշանակ չէ:
«Մի կողմից պետք է դիտարկել մարդկանց տեղափոխման իրավունքը` որպես բնական իրավունք, և այդ իրավունքի խախտման ցանկացած փորձը, իհարկե, ենթակա է դատապարտման: Մյուս կողմից, այդ ամենը տեղի է ունենում հակամարտության պայմաններում»,- նշեց նա:
Ստեփանակերտի օդանավակայանն այսօրվա դրությամբ լիովին պատրաստ է չվերթերի իրականացմանը, այն պաշտոնապես շահագործման է հանձնվել հոկտեմբերի 1–ին։ Բոլոր համալիր շինարարական աշխատանքների անցկացման համար շուրջ 5 մլն դոլար է ծախսվել, բոլոր միջազգային չափանիշներով զինված օդանավակայանը կկարողանա սպասարկել ժամում 100 ուղևորի։ Օդանավակայանի նախագծի մշակումն իրականացվել է՝ հաշվի առնելով հետագայում միջազգային չվերթեր իրականացնելու հնարավորությունները:
Ադրբեջանի ներկայացուցիչները պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում այն օդանավերի դեմ, որոնք դեպի Ղարաբաղ չվերթեր են իրականացնելու: Սակայն հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտնեցին, որ Լեռնային Ղարաբաղում նախատեսված օդանավակայանի բացման հետ կապված քաղաքացիական օդանավերի դեմ ուժ չգործադրելու երաշխիքներ են ստացել։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-