Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Վիզային ռեժիմի դյուրացման բանակցային գործընթացն, ըստ էության, ավարտված է. փոխնախարար

17.07.2012, 15:07
Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի դյուրացման բանակցային գործընթացն, ըստ էության, ավարտված է, երեքշաբթի Հայաստան-ԵՄ միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Վիզային ռեժիմի դյուրացման բանակցային գործընթացն, ըստ էության, ավարտված է. փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի դյուրացման բանակցային գործընթացն, ըստ էության, ավարտված է, երեքշաբթի Հայաստան-ԵՄ միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Բանակցություններ սկսելու վերաբերյալ առաջարկն արվել է 2011թ.-ի սեպտեմբերին Եվրահանձնաժողովի կողմից։ Վիզային ռեժիմի և ռեադմիսիայի դյուրացման մասին համաձայնագրերը պետք է ուժի մեջ մտնեն միաժամանակ։

«Մի քանի շաբաթ առաջ անցել է բանակցությունների երրորդ փուլը, և այն ըստ էության վերջինն էր։ Դրանից հետո մենք մի քանի հարցեր ունեինք, որոնք հաջողվեց փակել տեսահամաժողովի միջոցով»,- տեղեկացրեց Մնացականյանը։

Ըստ նրա, այժմ կողմերը ընթացակարգային միջոցառումներ են անցկացնում, մասնավորապես Եվրահանձնաժողովն այս շաբաթ կներկայացնի ԵՄ երկրների բանակցությունների արդյունքները։ Որոշակի ընթացակարգեր կիրականացվեն նաև Հայաստանում, որից հետո կսկսվի վավերացման գործընթացը։
«Առաջիկա ամիսներին, կարծում եմ, մենք կավարտենք ընթացակարգային հարցերը, ևս մի փոքր ժամանակ կպահանջվի վավերացման համար։ Եվ շատ շուտով համաձայնագիրը կյանքի կկոչվի»,- նշեց Մնացականյանը։

Նա ընդգծեց, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացմումն առավել լայնածավալ գործընթացի առաջին փուլն է, քանի որ այն ճանապարհ է բացում վիզաների ազատականացման գործընթաց սկսելու համար։

Միաժամանակ փոխնախարարը նշեց, որ համաձայնագիրը շոշափելի կդառնա ՀՀ բնակիչների համար։ Մասնավորապես քաղաքացիների որոշակի խմբեր կկարողանան օգտվել առավել հեշտացրած համակարգից, վիզաների արժեքը նույնպես ավելի հասանելի կդառնա։
Մնացականյանը նշեց նաև, որ զուգահեռ բանակցություններ են տարվում հետընդունման ուղղությամբ, որի երրորդ ռաունդը տեղի կունենա հուլիսի 19-ին։ Այդ բանակցությունները նույնպես շուտով կավարտվեն։

Վիզային ռեժիմի դյուրացման շրջանակներում նախատեսված է Հայաստանի բնակչության որոշ խմբերի ներկայացուցիչների՝ մասնավորապես պաշտոնական պատվիրակությունների, դպրոցականների, ուսանողների, ձեռնարկատերերի, բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտնականների, պարզեցված մեկնումը դեպի ԵՄ երկրներ։
Հետընդունման մասին պայմանագիրն էլ միգրացիոն հոսքերի հսկողություն է ենթադրում։ -0-