Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Վրաստանի ներքին գործերի նախարարի այցը կօգնի երկկողմ համագործակցության խորացմանը

01.07.2013, 19:37
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Վրաստանի ներքին գործերի նախարարի այցը կօգնի երկկողմ համագործակցության խորացմանը
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/.  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում Հանրապետության Նախագահը կարևորել է բարձրաստիճան այցելությունները և հույս հայտնել, որ Վրաստանի ներքին գործերի նախարարի այցն ու դրա շրջանակներում ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության հայ գործընկերների հետ նրա հանդիպումներն օգտակար և արդյունավետ կլինեն՝ խորացնելով այդ ոլորտներում համագործակցությունը:

Հանդիպմանը ՀՀ նախագահը և Վրաստանի ՆԳ նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող խնդիրների շուրջ:-0-