ՕԵԿ խմբակցությունը կմասնակցի Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը

ՕԵԿ խմբակցությունը կմասնակցի Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  «Օրինաց երկիր» խմբակցությունը կմասնակցի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը, հայտարարեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

«Խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր կքվեարկի՝ ելնելով սեփական նկատառումներից»,- ասաց Շահգելդյանը:
Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի անցել է Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը` եկամուտների օրինականացման մասին քրեական գործով։ Ելույթ ունենալով խորհրդարանում` գլխավոր դատախազն ասել է, որ նախաքննությամբ բավարար թվով ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանն իրեն բարեգործական նպատակներով հանձնած խոշոր գումարներ է յուրացրել։
Քվեարկությունը կանցկացվի այսօր` գաղտնի ռեժիմում։ Քվեարկության մասնակցությունից հրաժարվել են «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցությունների խմբակցությունները և Հայ ազգային կոնգրեսը։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել  «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ` հանցավոր ճանապարհով  ստացված  առանձնապես խոշոր  չափերով  եկամուտներն  օրինականացնելու դեպքով: Քրեական  գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված  «Պոլիմեր Մատերիալս» և « Հանթսման  Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս»  ՍՊ ընկերության 100%  բաժնեմասը  շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի  վաճառելու փաստով:

«Սիվիլիթաս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին՝ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից։ Հիմնադրամը զբաղվում է մարդու իրավունքների, ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության հարցերով։ 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը համալրելուց հետո Օսկանյանը հրաժարվել է հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:08 02.10.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×