Հայաստանում գործում է ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ 160 ընկերություն. Նալբանդյան
25.07.2012,
16:24
Հայաստանում գործում է ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ 160 ընկերություն բանկային, հեռահաղորդակցության, ագրոարդյունաբերության և այլ բնագավառներում, նախօրեին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործում է ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ 160 ընկերություն բանկային, հեռահաղորդակցության, ագրոարդյունաբերության և այլ բնագավառներում, նախօրեին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Երկու երկրների միջև այսօր առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձևավորված է լայն իրավապայմանագրային դաշտ, միջխորհրդարանական, ապակենտրոնացված ինտենսիվ կապեր, ֆրանսիական ընկերությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունում ծավալով երկրորդն են»,- նախարարի խոսքը մեջբերեցին մամուլի ծառայությունից:
Նալբանդյանը նաև նշել է երկու երկրների միջև մշակութային և գիտակրթական ոլորտներում ընթացող ակտիվ համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ֆրանսիան և Հայաստանը ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ, որոնք խարսխված են ավանդական բարեկամության վրա:
Նա ավելացրել է, որ որ դիվանագիտական հարաբերությունների քսանամյա պատմության ընթացքում փոխհարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել՝ երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակի մի քանի տասնյակ փոխայցելություններ են տեղի ունեցել, ներառյալ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխադարձ պետական այցելությունները:
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները անդրադարձան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:
Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ: Այս ենթատեքստում նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի և Ֆրանսիայի դիրքորոշումները համընկնում են:
Հանդիպման վերջում Էդվարդ Նալբանդյանը Լորան Ֆաբիուսին հրավիրել է այցելել Հայաստան: -0-