ԿԸՀ. 17:00–ի դրությամբ ընտրողների 49,81%–ն արդեն մասնակցել է քվեարկությանը

ԿԸՀ. 17:00–ի դրությամբ ընտրողների 49,81%–ն արդեն մասնակցել է քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի ընտրությանը 17:00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 259 374 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 49,81%–ը, հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

«Երևանում 17։00-ի դրությամբ քվեարկել է 366 620 ընտրող կամ ընդհանուր թվի 44,45%–ը»,– ասաց նա լրագրողներին։

Արագածոտնի մարզում քվեարկությանը մասնակցել է ընդհանուր թվի 54,82%–ը (62 655), Արարատում`58,76% (125 195), Արմավիրում` 45,20% (101 533), Գեղարքունիքում` 57,74% (107 681), Լոռիում 52,94% (125 923), Կոտայքում` 47,37% (110 153), Շիրակում` 48,54% (111 286), Սյունիքում` 56,27% (61 771), Վայոց ձորում` 52,35 % (24 732) և Տավուշում` 56,99% (61 825 )։

Ընտրապայքարին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:41 18.02.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×