Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013 թվականի փետրվարի 18-ին. ԿԸՀ
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում նախագահական ընտրությունները կկայանան 2013 թվականի փետրվարի 18-ին, շաբաթ օրը հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդված համաձայն, հանրապետության նախագահի ընտրությունն անցկացվում է նրա պարտականությունների ժամկետի ավարտից հիսուն օր առաջ, իսկ Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն, նախագահական ընտրությունների անցկացման օրվա մասին ԿՀԸ նախագահը պետք է հայտարարի որ ավելի ուշ, քան քվեարկությունից 70 օր առաջ:
«Հաշվի առնելով նշված հոդվածները՝ ընտրության օրը հայտարարվում է 2013 թվականի փետրվարի 18-ը»,- ասաց Մուկուչյանը:
Սա անկախ Հայաստանում անցկացվող նախագահական վեցերորդ ընտրություններն են: 1991 թվականին երկրի առաջին նախագահ էր ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը: 1996 թվականին նա վերընտրվեց, սակայն 1998 թվականին վաղաժամ լքեց պաշտոնը՝ երկրի ղեկավարության ներկայացուցիչների հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով: 1998-2008 թվականին երկիրը ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանը: Այսօր երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է, նա
ընտրվել է 2008 թվականի փետրվարի 19-ին:
Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:
Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:45 08.12.2012