Գ.Մարգվելաշվիլին հուսով է, որ ԵՄ–ի հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագիրը կստորագրվի 2014թ.–ի աշնանը

Գ.Մարգվելաշվիլին հուսով է, որ ԵՄ–ի հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագիրը կստորագրվի 2014թ.–ի աշնանը

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վիլնյուսի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը պատմական է Վրաստանի համար, և կարելի է հուսալ, որ Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը կստորագրվի մեկ տարվա ընթացքում, լրագրողներին հայտնեց Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, հաղորդում է РБК–ն` հղում անելով Trend–ին։

Գ.Մարգվելաշվիլին պաշտոնապես պաշտոնը կստանձնի նոյեմբերի 17–ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո։ Իր առաջին արտասահմանյան այցը նա կիրականացնի Լիտվա։ Մարգվելաշվիլին կգլխավորի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի վրացական պատվիրակությունը, որը կանցկացվի նոյեմբերի 28–29–ը Վիլնյուսում։ Գագաթնաժողովի ընթացքում ակնկալվում է ԵՄ–ի հետ Վրաստանի ասոցացված համաձայնագրի նախաստորագրումը։

«Վիլնյուսի գագաթնաժողովը պատմական է Վրաստանի համար։ Մեր երկիրը չափազանց վաղ է կայացրել եվրոպական ընտրությունը, որից հետո աստիճանաբար այդ ընտրության ինստիտուցիոնալիզացիա է տեղի ունեցել»,– ասել է Մարգվելաշվիլին։

Ըստ նրա` ԵՄ–ի հետ ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումից հետո բարդ աշխատանք է սպասվում։

«Մենք հուսով ենք, որ 2014թ.–ի աշնանը մենք արդեն կկարողանանք ստորագրել այդ համաձայնագիրը»,– նշել է Մարգվելաշվիլին։

«Արևելյան գործընկերություն» նախագիծը նախատեսում է ԵՄ–ի հետ հետխորհրդային տարածքի վեց պետությունների` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի, քաղաքական և տնտեսական մտերմություն։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:05 05.11.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×