Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան կժամանեն նոյեմբերի 23-ին

22.11.2012, 12:06
Ղարաբաղայան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ),  Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) վաղը կժամանեն Հայաստան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է հայտնել հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան կժամանեն նոյեմբերի 23-ին
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղայան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ),  Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) վաղը կժամանեն Հայաստան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է հայտնել հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ նախագահ Սերժ Սագսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ:

«Ստեփանակերտ կայանալիք այցը կախված է եղանակային պայմաններից»,- ասաց Բալայանը:

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նոյեմբերի 26-ին միջնորդները մի շարք հանդիպումներ կունենան Բաքվում:

Ակնկալվում է, որ համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ենթադրվում է, որ այցի ընթացքում միջնորդները Լեռնային Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նոր գաղափարներ կառաջարկեն:

Համանախագահները տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի նախաշեմին, որը կանցնի Դուբլինում՝ դեկտեմբերի 6-7-ին:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-