Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի քաղաքացիների մոտ 38 տոկոսը ՄՄ–ին անդամակցելուց հետո երկրում տնտեսական աճ է ակնկալում. հարցում

27.11.2013, 14:36
Հայաստանի քաղաքացիների մոտ 38 տոկոսը ՄՄ–ին անդամակցելուց հետո երկրում տնտեսական աճ է ակնկալում, հայտարարեց Հայաստանում Gallup International Association գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մարկետինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայաստանի քաղաքացիների մոտ 38 տոկոսը ՄՄ–ին անդամակցելուց հետո երկրում տնտեսական աճ է ակնկալում. հարցում
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քաղաքացիների մոտ 38 տոկոսը ՄՄ–ին անդամակցելուց հետո երկրում տնտեսական աճ է ակնկալում, հայտարարեց Հայաստանում Gallup International Association գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մարկետինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«ՄՄ–ում երկրի անդամակցությունից Հայաստանի բնակչության ակնկալիքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղաքացիների հիմնական մասը կարծում է, որ տնտեսական աճ կգրանցվի», – ասաց Նավասարդյանը։

Նրա խոսքերով` միաժամանակ 28 տոկոսը նշել է, որ գների նվազում է ակնկալում, իսկ 8 տոկոսը, հակառակը, կարծում է, որ գները կաճեն։

Հարցվածների 17 տոկոսը ոչ մի փոփոխություն չի կապում ՄՄ–ին երկրի անդամակցության հետ, իսկ 18 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։

«Ընդհանուր առմամբ հարցումը ցույց է տալիս, որ հարցվածների 66 տոկոսը կողմ է Մաքսային միության ձևավորման գաղափարին, որը միավորում է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի տնտեսություններն ու ազատում է այդ երկրները լրացուցիչ տուրքերից», – ասաց Նավասարդյանը։

Նրա խոսքերով` կառույցի ձևավորման գաղափարին բացասաբար է վերաբերվում հարցվածների 26 տոկոսը, իսկ 19 տոկոսը չեզոք է։

Նա նաև ընդգծեց, որ պատասխաններում դրական վերաբերմունքի դինամիկան գրեթե չի տարբերվում Երևանում և Հայաստանի մարզերում, ինչպես նաև հատուկ տարբերություն չկան տարիքային ցենզի դիտարկման ժամանակ։

2013 թ.–ի հոկտեմբերին անցկացված հարցման համաձայն` հարցվածների 64 տոկոսը դրական է վերաբերվում ՄՄ–ին Հայաստանի միանալու գաղափարին, այն դեպքում, երբ ապրիլին նման գաղափարին կողմ էր հարցվածների 67 տոկոսը։

Հարցումն անցկացվել է Gallup International Association–ի նախաձեռնությամբ 2013 թ.–ի հոկտեմբերի 9–16–ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 1067 մարդ Երևանից և երկրի մարզերից։–0–