Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

ԱԳՆ. Եգիպտոսում ձերբակալված ԻՊ անդամների շրջանում ՀՀ քաղաքացի չկա

28.10.2015, 13:03
Եգիպտոսում ձերբակալված ԻՊ անդամների շրջանում ՀՀ քաղաքացի չկա, Facebook–յան իր էջում տեղեկացրեց ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` հղում անելով Եգիպտոսի իշխանությունների տվյալներին։
ԱԳՆ. Եգիպտոսում ձերբակալված ԻՊ անդամների շրջանում ՀՀ քաղաքացի չկա

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եգիպտոսում ձերբակալված ԻՊ անդամների շրջանում ՀՀ քաղաքացի չկա, Facebook–յան իր էջում տեղեկացրեց ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` հղում անելով Եգիպտոսի իշխանությունների տվյալներին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՌԻԱ Նովոստին, հղում անելով «Ալ–Մասրի ալ–Յում» թերթին, եգիպտական հատուկ ծառայությունները երկուշաբթի Կահիրեում ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման վեց անդամների, ովքեր Եգիպտոս են եկել Լիբիայից տուրիստական օբյեկտներում ահաբեկչություններ կազմակերպելու համար։ Հրատարակության տվյալներով` ձերբակալվածների թվում են Տաջիկստանի բանակի նախկին գնդապետը, Հայաստանի, Բելառուսի, Սերբիայի, Սիրիայի, Իրանի քաղաքացիներ և մեկ եգիպտացի։

«Ի պատասխան Կահիրեում ՀՀ դեսպանության հարցմանը՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են, որ ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի չկա», – նշել է Բալայանը։–0–