ԱԳՆ-ն ևս մեկ փոխնախարար կունենա. հավանական թեկնածուներ

ԱԳՆ-ն ևս մեկ փոխնախարար կունենա. հավանական թեկնածուներ

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Օրերս նախագահի նստավայրում ՀՀ դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ առաջիկայում արտաքին գործերի նախարարությունը կունենա ևս մեկ փոխնախարար, ով կզբաղվի արտաքին տնտեսական հարցերով, գրում է «Իրատես de facto»։

Խնդիր է դրված դրսից հնարավորինս շատ ներդրումներ բերել Հայաստան տնտեսական այսօրվա անմխիթար վիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով։ Այս պաշտոնի հավանական թեկնածուների անուններն արդեն շրջանառվում են, գրում է թերթը։

Թերթի տեղեկություններով` քննարկվում է երկու թեկնածուների հարցը։

«Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանին իշխանությունները, կարծես, մտադիր չեն անգործ թողնելու։ Նրան առաջարկել են զբաղեցնել արտգործնախարարի տեղակալի պաշտոնը։ Ճշմարիտյանը  դեռևս  տարակուսում է,

քանի որ նախարարի աթոռից հետո փոխնախարարինը նշանակում է պաշտոնի «իջեցում», իսկ հայկական իրականությունում սա «ամոթալի» է համարվում։ Այդուհանդերձ, չի բացառվում, որ Կարեն Ճշմարիտյանը կզբաղվի արտաքին տնտեսական կապերով», նշում են հոդվածի հեղինակները։

Երկրորդ հավանական թեկնածուն իշխանական մյուս թևից ՀՅԴ-ից է։ Խոսքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի արդեն նախկին անդամ Արա Նռանյանի մասին է։ Ի դեպ, Նռանյանին առաջարկվել է երկու գերատեսչության փոխնախարարի պաշտոն` ֆինանսների և արտաքին գործերի։ Թե դրանցից որը հարմար կգտնի ՀՀԿ-ն, կերևա առաջիկայում, գրում է թերթը։

Թերթի աղբյուրի պնդմամբ, արտաքին տնտեսական հարցերով փոխնախարարի հավանական թեկնածու իշխանությունները տեսնում են Կարեն Ճշմարիտյանին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:13 01.03.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×