ԱՄՆ–ն արձագանքել է Ադրբեջանի հակաղարաբաղյան խնդրագրին
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ, աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը և տարածաշրջանում մարադիրական խնդիրնելի լուծմանը, նշվում է է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ` ի պատասխան Ադրբեջանի Քաղաքացիակայան հասարակության զարգացմանն աջակցող միության նախագահ Էլհամ Սուլեյմանովի խնդրագրին:
Խնդրագրի հեղինակները պահանջում են դուրս բելեր հայկական ուժերը Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքներից, ինչպես նաև հայտարարում են` իբր Սարսանգի ջրամբարի շրջանում սպառնացող մարդասաիրական աղետի մասին։
Ամերիկյան վարչակազմի պատասխան հայտարարության մեջ նշվում է, որ Սպիտակ տունը ծանոթ է ԵԽԽՎ-ի ընդունած թիվ 2085 բանաձևին, որը վերաբերում է Սարսանգի ջրամբարին և, չնայած ԱՄՆ-ն ԵԽԽՎ-ի անդամ չէ, այդուհանդերձ, ողջունում է շահագրհիռ կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ կարծիքների փոխանակման հնարավորությունը:
«Մենք կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ցուցաբերել զսպվածություն և անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ կարգավորման շուրջ, որը նախատեսում է Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնել ԼՂՀ-ի շրջակա տարածքները և որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը», - նշել են Սպիտակ տնից:
«Կողմերի հետ մշտական երկխոսության շրջանակում, մենք շարունակում ենք աջակցել մարդասիրական բնույթի հարցերի քննարկմանը: Սարսանգի ջրամբարի կառավարումը և շահագործումը նման հարցերից մեկն է: Մենք ողջունում ենք կողմերից յուրաքանչյուրի տեխնիկական փորձագետերի հանդիպումը` ջրային ռեսուրսների կառավարման հարցերը քննարկելու համար: Համանախագահները պատրաստ են աջակցել նմանատիպ հանդիպմանը», - նշվում է փաստաթղթում:
Սպիտակ տունը փաստում է, որ ղարաբաղյան երկարատև հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքից: «Որպես ՄԽ-ի համանախագահ երկիր` մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության հաստատման և բարգավաճման ուղղությամբ», - ասվում է փաստաթղթում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:48 13.06.2016