Рейтинг@Mail.ru
USD
377.57
EUR
448.4
RUB
4.8914
GEL
140.67
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Բրյուսելում սպասվում է Փաշինյանի ու Ալիևի կարճատև շփում

13.05.2019, 17:51
Բրյուսելում սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճատև շփում:
Բրյուսելում սպասվում է Փաշինյանի ու Ալիևի կարճատև շփում

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Այսօր՝ մայիսի 13-ի երեկոյան, Բրյուսելում սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճատև շփում, հայտնում է civilnet.am-ն:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ներկա կլինեն ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյակի ընթրիքին: Սպասվում է, որ այդ ընթրիքի ընթացքում երկու երկրների առաջնորդների միջև տեղի կունենա շփում և մտքերի փոխանակում։

Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված պաշտոնական ընթրիքը տրվում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից: Նիկոլ Փաշինյանը Բրյուսել է մեկնել Լյուքսեմբուրգից։-0-