Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+25

ԵԱՀԿ-ն Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում կանցկացնի

14.07.2016, 10:46
ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
ԵԱՀԿ-ն Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում կանցկացնի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ` Հորադիզ բնակավայրի մոտակայքում, հաղորդում է ԼՂՀ արտգործնախարարությունը:

Դիտարկումն անցկացվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար գնդապետ Հանս Լամպալզերը (Ավստրիա)։

«ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը», - նշել են գերատոսչությունից: -0-