Գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ
13.09.2016,
10:12
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-