Рейтинг@Mail.ru
USD
367.38
EUR
420.03
RUB
4.7873
GEL
139.47
2026 թ. հուլիսի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+32

Գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ

15.09.2016, 10:15
Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ:
Գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 230 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-