ՀԱՊԿ-ում Հայաստանը ոչ թե ձախողել է, այլ հաջողության է հասել. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ՀԱՊԿ-ում չի ձախողվել, այլ հաջողության է հասել, հինգշաբթի խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի կատարողականը ներկայացելիս:
«Ի՞նչն ենք ձախողել: Այսօր ՀԱՊԿ-ում մեր ձայնը դարձել է լսելի և մեր նկատմամբ հարգանքն ավելացել է», - ասաց Փաշինյանը:
Ըստ նրա, նշանակություն չունի, թե զբաղեցնում է արդյոք այս կամ այն երկիրը ժամանակվոր պաշտոն մեկ ամսից ավել կամ պակաս:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել 2018 թ.-ի հոկտեմբերի 30-ից,երբ Հայաստանը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին` առանց կազմակերպության այլ անդամ պետությունների հետ նախնական համաձայնության: Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:
Երևանը պահանջում է իր թեկնածուի նշանակումը, քանի որ Խաչատուրովը աշխատել է սահմանված երեք տարիների միայն կեսը (Հայաստանի պաշտոնավարման ժամկետնավարտվում է 2020 թ.-ին): Դրա հետ համաձայն չէ, մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ձգտելով իր երկրին փոխանցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները:
ՀԱՊԿ անդամ երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։–0–