Рейтинг@Mail.ru
USD
361.73
EUR
404.67
RUB
4.3226
GEL
139.34
2026 թ. հոկտեմբերի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ընտրություններին. ԶԼՄ–ները հայտնում են կուսակցության ցուցակի առաջին հնգյակը

19.10.2018, 12:16
ՀՀԿ վերնախավը վերջնականապես որոշում է կայացրել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ընտրություններին. ԶԼՄ–ները հայտնում են կուսակցության ցուցակի առաջին հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ վերնախավը վերջնականապես որոշում է կայացրել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ հույս ունենալով, որ կարող է գոնե լինել չորրորդ ուժը և ներկայացված լինել խորհրդարանում, հայտնում է «Ժամանակ» օրաթերթը։

Մոտավորապես հայտնի է նաև, թե ինչպիսի տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը:

«Ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը», – գրում է թերթը:

Հնարավոր է, որ ցուցակում լինի նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը»:–0–