Рейтинг@Mail.ru
USD
366.85
EUR
419.24
RUB
4.6649
GEL
139.43
2026 թ. հուլիսի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+21

ՀՀ ԱԳՆ. Արցախը, որպես պետություն, արդեն վաղուց կայացել է

02.09.2016, 16:54
Արցախը, որպես պետություն, արդեն վաղուց կայացել է` անկախ պետությանը բնորոշ բոլոր հատկանիշներով:
ՀՀ ԱԳՆ. Արցախը, որպես պետություն, արդեն վաղուց կայացել է

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախը, որպես պետություն, արդեն վաղուց կայացել է` անկախ պետությանը բնորոշ բոլոր հատկանիշներով, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Փոխարտգործնախարարը շնորհավորեց Արցախի ժողովրդին անկախության 25-ամյակի կապակցությամբ:

«25 տարվա ընթացքում Արցախի ժողովուրդը հստակ ապացուցեց, որ իր որոշման տերն է, ընդ որում, ապացուցեց երկու անգամ` անկախության հռչակագրով և ընդունված Սահմանադրությամբ», - ասաց Քոչարյանը:

Ընդ որում, նա ընդգծեց, որ ապրիլյան պատերազմը ապացուցեց, որ Արցախի ժողովուրդը այսօր ևս պատրաստ է արժանի պատասխան տալ հակառակորդի ցանկացած արկածախնդրության:

1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։ -0-